Առողջապահության նախարարության պաշտոնական էջը կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական տվյալներ է հայտնել։

Մարտի 19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 7 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

 

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 122 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք:

 

 

Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 106 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: