Խնդրում եմ տարածել:

 

 

Սիրելի ընկերներ, այս խառը օրերին ձեր բոլորիդ աջակցության կարիքը կա, անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի օգնենք Անիին ապրել:

 

Անի Ասուլյանը 27 տարեկան է, ունի սրտի բնածին արատ և այդ պատճառով 1993թ․-ից բժիշկների հսկողության տակ է։
Անին երկկողմանի ծնողազուրկ է և խնամքին ունի թոշակառու տատիկ, պապիկ և ուսանող քույր: Անին պատմության մագիստրոս է և երազում է շարունակել կրթությունը իրավաբանի մասնագիտությամբ։ Սակայն առողջական խնդիրների պատճառով գործազուրկ է:
2019 թ. դեկտեմբերին Անին ունեցել է ներսրտային ախտորոշիչ հետազոտություն, որի արդյունքում նշանակվել է արյան արհեստական շրջանառության 3-րդ կատեգորիայի վիրահատություն։

 

Վիրահատության արժեքը 3,200,000 դրամ է, որից 650,000 դրամը զեղչել է «Նորք-Մարաշ» ԲԿ-ն, իսկ 1,300,000 դրամը տրամադրելու է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Վիրահատությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել 1,250,000 ՀՀ դրամ։
Եկեք բոլորս միասին օգնենք Անիին ստանալ համապատասխան բուժում և հնարավորություն՝ ապրել լիարժեք կյանքով, աշխատել և օգնել իր հարազատներին, ովքեր ունեն դրա կարիքը։

Գումարներ կարող եք փոխանցել Ամերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին`
1570048921110200 - դրամ
1570048921110101 – դոլար
1570048921110146 – եվրո
1570048921110158 - ռուբլի
Հաշվետեր` Լիլիթ Ասուլյան

Օնլայն փոխանցումների համար`

ArCa - 9051291000084826
Idram - 265680346
Paypal - [email protected]