Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել, ասելով հետևյալը։

Մի առաջնորդվեք "ես ամեն ինչ գիտեմ" սկզբունքով։

Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին հաճախակի նշում է,թե արդյո՞ք վստահ ենք մենք,թե աշխարհի այս կամ այն երկիրը ճշգրիտ տեղեկատվություն է հաղորդում կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ,թե ոչ։

 

Եթե նույնիսկ հարևան երկրները ոչ ամբողջական ինֆորմացիա են փոխանցում,ակնհայտ է,որ մեր մոտ աճ է գրանցվում։
Ավելին,ոչ Հայաստանում,ոչ էլ որևէ երկրում իշխանությունն իրական հիվանդների թվի մասին չեմ կարծում,թե վերջնական տվյալնների է տիրապետում։

Այն,որ չեղարկվում են 2020թ-ի սպորտային համաշխարհային միջոցառումները և այդ թվում Եվրոպայի ֆուտբոլի 2020թ-ի առաջնությունը,
ակնհայտ է դառնում իրավիճակի պանդեմիկ բնույթը։

 

Պարոնյաք իշխանավորներ,հիմա ձեր "թափանցիկ աշխատելաոճը" մեր աչքը մտցնելու ժամանակը չէ։
Պատրաստվեք ճգնաժամային պայմաններում երկրի կառավարմանը,բայց առանց ինքնագովազդի։

Կարևորն արդյունավետությունն է,ոչ թե ձևը։

Հ.Գ.Համախմբեք բոլոր փորձառու ու արհեստավարժ մարդկանց ու մի առաջնորդվեք "ես ամեն ինչ գիտեմ" սկզբունքով։
Մարտահրավերը բոլորինս է և այն մենք միասնաբար միայն կարող ենք հաղթահարել։