Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտարարություն է արել և հայտնել, որ մեկ տղամարդ գնել է 109 հատ զուգարանի թուղթ։

 

«Հիմա, թե դա ինչ ժամանակահատվածի համար էր առնում, չեմ կարող ասել։ Գնումների ծավալը, այնուամենայնիվ, իջնելու է. այդ մարդիկ չեն կարողանալու գալ գնում կատարել, որովհետեւ այդքան ծավալ պետք չէ։ Այս աժիոտաժն իջնելու է ներքե, եւ մենք, էլի եմ ասում, խնդիր չենք ունենալու»,- ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ։