Հարգելի հայրենակիցներ ձեզ ենք ներկայացնում <<Նվիրիր կյանք Սիլվային>> նախաձեռնությունը:
Ստորև կամրագրվեն Սիլվա Գևորգյանի <<Էպիկրիզ>>-ի, նրա և մայրիկի անձնագրերի և բանկային հաշիվների սկանավորված տարբերակները:
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ 18 ամյա ՀՀ քազաքացի, ազգությամբ հայ Սիլվա Գևորգյանը տառապում է ծայրահեղ առողջական խնդրով: Որին անհրաժեշտ է կատարել երիկամի փոխպատվաստում: Այդ ծանր հիվանդության պատճառով 18 ամյա Սիլվան արդեն 1 տարի է գտնվում է <<Էրեբունի ԲԿ>>-ում և 2 օրը մեկ անգամ ստանում է դիալեզ անվճար հիմունքներով, միակողմանի ծնողազուրկ է միակ խնամակալը հարազատ մայրն է:
Ցանկանում ենք նշել որ այլևս Հայաստանում բուժման հետագա ընթացքը անհեռանկարային է: Նրան անհապաղ պետք է բոլորիս աջակցությունը հետագա բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով: Այն ճանապարհով, որ պետք է անցնի Սիլվան անցելեն բազմաթիվ մարդիկ ովքեր այժմ ապրում են մեր շարքերում և նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Ցավոք պետք է նշենք նաև որ կան մարդիկ, որոնք չստանալով անհրաժեշտ բժշկական միջամտություն զրկվել են կյանքից:Եվ մեր համառ ջանքերի շնորհիվ մենք պետք է կյանք պարգևենք մեր հրաշք Սիլվային:
 
Սիլվա Գևորգյանի տեսաուղերձից հետո մեր հայրենակիցներից եղան բազմաթիվ արձագանքողներ ովքեր ինչպես և մենք անտարբեր չմնալով, ձեռնամուխ ենք լինում համատեղ ուժերով ՝ հնրավոր և անհնարին միջոցներով կազմակերպել դրամահավաքություն, որի ողջ հասույթը կծառայի Սիլվային արտերկրում բուժվելու , այն է երիկամի փոխպատվաստման նպատակով: Կցանկանայինք նշել որ Սիլվայի արտերկրում բուժումը պետք է կազմակերպվի տվյալ երկրի օրենքով սահմանված կարգով պետպատվերի շրջանակներում: Այս դեպքում մեզ մնում է միայն միացյալ ուժերով հոգալ աղջկա և նրա մայրիկի արտերկիր մեկնելու ճանապարհածախսը և ընթացիկ ծախսերը:Այդ ծախսերը հոգալու համար մեր ստացած տեղեկություններով անհրաժեշտ կլինի մոտավորապես 10.000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ:
 
 
Կցանանք հայտնել այն մասին, որ կապ ենք հաստատել մեր հայրենակիցներից Կարեն Գրիգորյանի հետ ով հաղթահարել է այս մահաբեր հիվանդությունը Ֆրանսիայում փոխպատվաստման միջոցով: Նա պատրաստակամություն է հայտվում օգնելու Սիլվային Ֆրանսիայում օրենքով սահմանված կարգով սոցիալական ծրագրերի շրջանակներում:
Դրամահավաքությունը կազմակերպվում է՝ յուրաքանչյուրը 1000 դրամ հանգանակության սկզբունքով :
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ օրերս Սիլվայի մայրիկը՝ Սիրուն Գևորգյանը օրերս դստեր բուժման ծախսերը հոգալու նպատակով ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ ՝
Ստացող՝ Սիրուն Գևորգյան
AMD 16010042083702
USD16010042083703
EUR 16010042083704
RUR 16010042083705
Հեռախոսահամարներ` 098347580 041283028
 
Նրանից բացի ոչ մի այլ անձ չի վարում այս հաշվեհամարը և հետագայում պարտավորում է ժամանակ առ ժամանակ տրամադրել տեղեկություններ հանգանակված գումարի և ծախսերի վերաբերյալ թափանցիկությունը ապահովելու նպատակով:
Ուզում ենք նաև վստահեցնել բոլորին որ Սիլվայի բուժման նպատակով հանգանակված գումարը զերծ է մեքենայություններից, յուրացումներից: Աշխատանքները տարվելու են բացարձակ թափանցիկությունն ապահոված մթնոլորտում:Մենք պարտավորվում ենք մեր բարի կամքի դրսևորմամբ մեր գործունեության մասին տալ մշտական տեղեկություն Սիլվայի առողջական վիճակի և ծախսվող գումարների նպատակի մասին: Այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդ կարող է հետաքրքրվել աղջկա առողջական վիճակի մասին կապ հաստատելով Սիլվայի և նրա մայրիկի հետ, ինչպես նաև այցելելով <<Էրեբունի ԲԿ>>:

Տեսանյութ ՝