Կասկածներս հանեցի ու փռեցի Երևանյան արևի տակ. վիրուսի պես մի բան են, թե չափավոր եղան, հակամարմիններ կձևավորեն, ավելի կառողջացնեն, թե չափն անցան` ներսից քեզ կուտեն ու կվերջանաս, ամբողջ «մեխանիզմդ» կփչանա ու կկոտրվի: Կոտրողներ շատ կան էս աշխարհում, բայց նորոգողը մենք` ինքներս ենք միայն:
Մենք մեզ նորոգեցինք` ուրիշին էլ կօգնենք, թե ոչ` ոչ:
Երևանյան արևի տակ կասկածներս չորացան, անցան ու գնացին: Իմ Արևն ինձ հետ է միշտ:
Ու բոլորովին էլ կապ չունի` որքան հեռու է Արևը, նա միևնույնն է իմն է, իսկականն է ու Երևանինը:(ՆՀ)
Հատված իմ ապագա գրքից