Սա Նազենի Հովհաննիսյանի նոր հրապարակած լուսանկարն է։ 

 

 

Նա հետևյալ գրառումն է կատարել այս լուսանկարին ՝ 

Կյանքի գույները մենք ենք ստեղծում, ու մենք էլ կորցնում:
Բայց երբ, Աստծո կամոք, հանդիպում ես քո հարազատ հոգուն, ինչ էլ պատահի պիտի բաց չթողնես, չէ՞ որ դուք նույնն եք դառնում ժամանակի ընթացքում: Կորցրեցիր նրան`կկորցնես քո էությունն ու քո գույնը: ...Աշխարհի բոլոր բռնությունները սիրո պակասից են(...Հիվանդություններն ու պատերազմները` սիրո պակասից են... Սեր, անսահման Սեր եմ մաղթում բոլորիս, որ վերջապես ԲՈՒԺՎԵՆՔ համատարած չարությունից, ատելությունից ու կազմաքանդումից:
Քրիստոսավայել սերն է նորոգողը և ուժ տվողը. հանուն կյանքի և լույսի, հանուն մյուսի բարօրության ու երջանկության, հանուն ինքդ քո հավասարակշիռ սիրո և գնահատվածության: Աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ փոխկապակցված է, մենք էլ` իրարով ենք կապված: Կամ այդ կապերը կդարձնենք ամուր հյուսք ու դրանով ավելի կզորեղանանք, կամ քարկապերի կույտի կվերածվենք` իսպառ խճճվելով ու կորցնելով մեր ինքնությունը:

 

Հ.Գ. Մարդ` ստեղծված Տիրոջ պատկերով ու նմանությամբ, պիտի լիներ սիրո «արտադրող», բայց դարձավ չարության ու նախանձի առևտրական:
Քրիստոնություն դավանող մեր երկրում հիմա կարող ենք գտնել ամեն ինչ`բացի իսկական Քրիստոնյային վայել սիրուց ու հոգեկան հավասարակշռությունից, խաղաղությունից ու ամենակարևորը` Հավատից: Հավատ առ Քրիստոս, որի անունով դարերով պայքարեցինք ու պահպանեցինք մեր ինքնությունը` որպես ազգ, հավատ` ինքներս մեր նկատմամբ, որովհետև Աստված մեր մեջ է, մենք էլ ստեղծված իր պատկերով ու նմանությամբ ծ, ուստի ՄԵԶ հավատալու կարիքն էլ ունենք շատ, պակասում է հավատը մեկս մյուսի նկատմամբ, տարրական մարդկային հավատը, որ մեզ չեն մատնի, սուտ վկայություն չեն տա, չեն դավաճանի վախից կամ շահից, չեն մեղադրի հանիրավի, չեն հայհոյի, չեն հերյուրի ու բամբասի, չեն փորձի փչացնելով` ինքնակայանալ կամ հաստատվել, չեն փորձի բռնությամբ իրենց դիրքավորել` իբրև ուժեղի, չեն կուրանա փառքից կամ իշխանությունից, չեն խաբի իրենք իրենց` ընկնելով փառասիրության ու գոռոզամտության ծուղակը....Հավատի մեջ անսահման սեր ու խորը ինքնաճանաչողություն կա, կա կրթություն ու լուսավորություն, միայն լուսավորյալ մարդը կկարողանա իրապես ճանաչել ինքն իրեն, ու դրանից հետո նոր միայն կկարողանա ուժ գտնել պայքարել իր հոռի կրքերի, մեղքերի ու վատ սովորությունների հետ: Պահքի շրջանը ինքդ քեզ հետ կապի վերականգնման լրջագույն էտապ է: Փառք Աստծո: