Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ուղղակի տանջում է ինքն իրեն։

Նա նաև գրառում է կատարել ՝ այս լուսանկարների վերաբերյալ։

 

Բոլորովին, անհավանական հեռու ենք իդեալական լինելուց: Կամ ո՞րն է այդ «իդեալականը» տեսնես... աշխարհն ամեն անգամ թելադրում է նոր պարամետրեր, նոր ուղղություններ կամ «ստանդարտներ», իսկ ես գտնում եմ, որ ԱՄԵՆ ՄԱՐԴ ունի ի՛ր ստանդարտները, չափորոշիչներն ու իրեն բնորոշ յուրահատկությունները, և հենց այդ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ախր հետաքրքրություն ստեղծում, տարբերում ու առանձնացնում մեզ: Կարճ ասած, ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը))), բայց նա էլ երևի չի կարողանա անել այս ասանան( դե էս ծանրությունները վերև պահելը հեշտ գործ չէ , ես իմը հազիվ եմ հավաքել): Հ.գ. Թերությունները չէ, որ պետք է վախեցնեն կամ հուսահատեցնեն, չէ՞, որ դրանք բարեբախտաբար կան:)) Կարևորը ձգտումն է ինքդ քո նկատմամբ առավելագույնին հասնելու: