Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ կորոնավիրուսի մասին։
ԹԱՐՄԵՑՈՒՄ` տվյալը ներառված է Չինական աղբյուրի քարտեզում: Նկարը` մեկնաբանություններում:
Պրն. Փաշինյան
Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության պաշտոնական տվյալների մեջ բացակայում է Հայաստանում գրանցված դեպքը:
Դա կարող է լինել 3 պատճառով`
✅ Հայաստանում չկա կորոնավիրուս և պետական պաշտոնյաները ստել են (պատճառների մասին հետո)
✅ Հայաստանում առկա են կորոնավիրուսի 1-ից ավելի դեպքեր, որոնց մասին չի հայտնվում, որպեսզի սուտը չբացահայտվի
✅ Առողջապահության նախարարությունը չի պահպանել ընթացակարգը և չի հայտնել մեզ մոտ հայտնաբերված դեպքի մասին:
Հուսամ, որ երրորդ տարբերակն է, սակայն հորդորում եմ հանձնարարել առողջապահության նախարարությանը հայտնել ԱՀԿ-ին առկա դեպքի/դեպքերի մասին: