Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկությամբ իմացանք, որ Թեհրանից 82 քաղաքացի է ժամանել Հայաստան։ Արսեն Թորոսյանի գրառումն է․
- Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։
Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական։