Էդուարդ Շարմազանովի գրառումը ՝
Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական,այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն։
Հեղափոխությունները՝ թե նախկինում,թե այսօր,իրենց հետ բերում են մերժողականություն,բախումներ,հասարակության բաժանում,ռեպրեսիաներ։
Պատմությունը ցույց է տվել,որ հեղափոխականի "հացն ու ջուրը",ոչ թե արտաքին թշնամուն դիմակայելն է,այլ ներքին թշնամիների փնտրտուքն ու նրանց դեմ պայքարելը։
Այդպես եղավ թե յակոբինյանների դեպքում Ֆրանսիայում,թե բոլշևիկյան Ռուսաստանում։
Դրա արդյունքում հասարակությունները տասնամյակներով մտան ատելության և ներքաղաքական թշնամանքի շրջապտույտի մեջ։
Դժբախտաբար նույն սխալներն այսօր իրականացնում է Հայաստանի "նեոբոլշևիկյան" հեղկոմ-կառավարությունը,որի թիրախում ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սպառնալիքի չեզոքացումն է,այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելը։
Արդյունքում հասարակությունն ավելի է պառակտվում,հասարակության համերաշխության փոխարեն ստանում ենք ատելության հերթական դոզավորումը։
Մինչև ե՞րբ եք այսպես շարունակելու,պարոնայք։
Իշխանությունները գալիս և գնում են,բայց մնայուն պետք է լինի պետության ու ազգային շահը։
Իսկ պետության շահն ամենևին կարիք չունի անբովանդակ պոպուլիզմի և անվերջ շարունակվող տեսարանների։
Բավական է ժողովրդին կերակրել տեսարաններով։
Եվ վերջապես գիտակցեք,եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ Հայաստան։