ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ՝ կորոնավիրուսի և կեղծ լուրերի մասին։

Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։

 

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։

Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին։