Էդմոն Մարուքյանը հետևյալ գրառումն է կատարել։
Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։
Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։
Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։
Ըստ այդմ, կառավարության կողմից երեկ երեկոյան տարածված հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում։