ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկակակ ժամանակ» օրաթերթին։

 

Պատճառը այն հոդվածն էր, որտեղ ասվում էր, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»: