Երեկ մեր հարցերին պատասխանեց Տիգրան Կարապետյանը։
Նա խոսեց ներկայիս իշխանության և Նիկոլ Փաշինյանի մասին։
Տիգրան Կարապետյանը նշեց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին, սակայն խորհրդարանում ընդիմության բացակայության պատճառով, ապագա չի տեսնում այս իշխանություններին։
Նա նշեց նաև, որ անխուսափելի է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագծին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ թող ժողովուրդը ընտրի ու հանրաքվե լինի։