Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին։

 

 

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար:

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:

Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ "եփվեն նրա ականջները" թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:

 

"Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց", "հակապետական ուժեր", "ժողովրդի լավատեսությունը ծծող"՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետևեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:

Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր՝ հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում և դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:

Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչև "ջրհեղեղը" երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության և պղծության ջունգլիները: