Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ 

Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։

 

 

Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով: