Անանուն օգտատերը ձեր խորհրդի և օգնության կարիքն ունի։ Ահա նրա պատմությունը․

- Բարև բոլորին վատ վիճակում եմ հայտնվել (կպչուն մտքեր , դեպրեսիա ...) մի խոսքով ակնկալում եմ Ձեր օգնությունը հուսով եմ իմ պատմությունը Ձեր համար այդքան ծիծաղելի չի լինի և չեք փորձի ինքնահաստատվել ։

 23 տարեկան եմ համալսարանը ավարտել եմ աշխատում եմ մի փոքր համարձակ կգտնվեմ և կասեմ որ այն գրեթե ստացված է ,բայց խնդիրը ընկերս է ։Նշեմ առաջին ընկերս և շփվում ենք երկար ժամանակ 3տարի։

Վերջերս շատ կասկածելի վարք է դրսևորում ։Եթե առաջ մտքով չէր անցնի նույնիսկ ձեռքս բռնել ապա այժմ ինձնից ավելին է ակնկալում կամ պահանջում չեմ հասկանում ։

Բանն հասավ նրան ,որ համբուրվեցինք և այլն ,բայց բուն սեռական ակտ չունեցանք ։Խնդիրս այն է ,որ դրանից հետո ինձ շատ մեղավոր եմ զգում չեմ ցանկում շփվել ոչ մեկի հետ համարելով ինձ բոլորից վատը` ցածր... ։

Ընկերոջս հետ փորձել եմ խոսել այդ մասին պատասխանել է որ ոչինչ չկա ամեն բան կարգին է կրկին եմ փորձել զրուցել բայց խուսափում է և նույն պատասխանը տալիս ։