Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ Ռուբեն Հայրապետյանի մասին։

 

Մենք քո հոխորտանքին չենք պատասխանի նույն քո ոճով՝ "փողոցի ժարգոնով" եւ կեղծ հերոսի կեցվածքով. դա մեր գործելաոճին ու տեսակին հարիր չէ, նաեւ՝ այդ դաշտում քո տեսակն իհարկե անմրցելի է, բայց ոչ երբեք՝ անհաղթելի։ Իսկ թե քանիսի հերոսն էիր այսօր՝ կողքիդ խմբվածների ով լինելուց ու քանակից կարելի էր կռահել։

ՀՀ-ում այլեւս գործում է #ՕրենքիԳերակայություն-ը, եւ ինքնադատաստանի ժամանակներն անցյալում են. Օրենքի ուժով է իհարկե քո պատիժը կայանալու, պարզապես մի փոքր համբերել է պետք, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ողնաշարը վերջնականորեն չի ուղղել։ 

Իսկ այն, որ մեր պետության որակի ու ժողովրդի ընկալման առումով ձեր տեսակն այլեւս անվերադարձ մերժված է՝ դա աներկբա է։ Գուցե թավիշը ձեր տեսակի համար այլեւս անտեղի ճոխություն է, բայց եւ՝ իրավական Պետության ներսում իրավապահ համակարգի կողմից բացառապես Օրենքի դաշտում գործելը երբեւէ շատ կամ ավելորդ չի կարող լինել. դա էլ անվիճելի է, եւ դա էր մեր երազանքների Պետությունը, եւ դա ունենք այսօր։ Չփորձեք ձեր ցինիկությամբ չափելու Պետությանս ու Ժողովրդիս համբերությունը...