Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել, որտեղ հետևյալ հայտարարությունն է անում։
- Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով,որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։
Ժամանակին Գևորգը համարում էր,որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում,ես նման իլուզյաներ չեմ ունեցել,քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ,ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների,արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։
Մարդ,ով դեռևս 2018թի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է,այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։
Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու,որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։
Գնդակը Նիկոլի դաշտում է ։
Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է։