Տարոն Չախոյանը հումորային գրառում է կատարել․

Սերժն ու Նիկոլը գրազ են գալիս, թե ում ԱԺ նախագահն է ավելի խելացի: Նիկոլը զանգում է Միրզոյան Արարատին ու հարցնում է.

- Հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞

Վայրկյան անց Արարատ Միրզոյանը պատասխանում է

-Ես եմ...

Հետո Սերժն է զանգում Գալուստ Սահակյանին ու նույն հարցն է տալիս:

 


- Ալո, Գալուստ Գրիգորիչ... չէ, ինչ փրկիչ... Սերժնա...... լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞...

Խառնված Գալուստ Սահակյանը 10 րոպե է ուզում պատասխանելու համար ու արագ զանգում է Աշոտյանին:

- Ալո, Արմեն, ... լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞...

Վայրկյան անց Աշոտյանը պատասխանում է

-Ես եմ...

Գալուստ Գրիգորիչը արագ հետ է զանգում Սերժին...

- Ալո, Սերժ Ազատիչ, իմացել եմ... մեր Արմեննա՝ Աշոտյան...

- Գալուստ Գրիգորիչ, հո դու տուպոյ չես... Արարատ Միրզոյաննա...