Երեկ գեղեցիկ ձյուն եկավ և այդ առիթով Նազենի Հովհաննիսյանը շատ գեղեցիկ լուսանկարներ հրապարակեց և գրառում կատարեց, թե ինչքան է ուրախացել․

 

 

 - Երեխայի պես էի ուրախացել երեկվա ձյունից: Վատ տրամադրությունս առավոտ վաղ սրբեց-տարավ) Ամեն ծառի և ճյուղի վրա մի ամբողջ ու չկրկնվող նկարչություն. Աստվա՜ծ իմ, որքան գեղեցիկ ես ստեղծել աշխարհը, որքան բազմազան ու չկրկնվող: 

Աշխարհում չկա իրար նման երկու ձյան փաթիլ անգամ...

 

 

եզակի, անկրկնելի գեղեցկություն: Մարդն էլ է էդպես, որպես անհատ` միշտ տարբեր ու եզակի, որպես «մասսա»... անհասկանալի մի «ձնակույտ», որ մեջ խորտակվում կամ ցեխախառը կորչում են անհատները:

 

 

Պինդ է պետք պահել «ողնաշարը» . էության հիմքն է:
 

Ինձ թվում է` խնդիրները սկսվում են հենց նրանից, որ մենք կորցնում ենք մեր միջի երեխային, և ի՞նչ կապ ունի քանի տարեկան ենք`որքան էլ ծանր լինի հոգսը, պետք է ՎԱՌ պահել չարաճճի, տարբեր, ու ամենափոքր բանից ուրախացող երեխային մեր մեջ:

 


Հ.Գ. և առահասարակ. գերադասելի է, որ ձմռանը ՁՅՈՒՆ ԳԱԱԱ