Օդերևութաբանության կենտրոնի պետ ՝ Գագիկ Սուրենյանը, ներկայացրել է, թե ինպիսի եղանակ է սպասվում փետրվար ամսին։

- Ունենալու ենք տաք փետրվար։ 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։

Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով։