Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ նոր ցիկլոն է մոտենում Հանրապոտթւոյանը։

Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։

Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

 Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։

 


Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։