Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց կալանավորել Լիանա Կարապետյանին, ով «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենն է։
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Նա մեղադրանքը չի ընդունում։