Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, նաև մանրամասներ հայտնել այն մասին, որ 4 տարի առաջ, որ մարդիկ մտածում էին Սերժ Սարգսյանին սպանելու մասին,  Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել և նույնիսկ թույլ չի տվել այդ մասին խոսել։

Ահա Գարիկ Սարգսյանի գրառումը․

 

 - Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում #ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։ 

Հիշում եմ, #Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով, ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։ Հենց այդ տարի աշնանը #ՆորԿյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել #թիմ, #ծրագիր, #վերահսկողություն բանաձևը։ Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք