Արդեն երկար ժամանակ է ինչ անընդհատ այցելում եմ հիվանդանոցներ ՝ տարբեր ստուգումների, բուժումների։
Միշտ հանդիպում եմ քույրերի, բժիշկների կոպիտ վերաբերմուքնին։ Նշեմ նաև, որ պետպատվերով է իմը և անվճար է։
Հավանաբար դա է պատճառը, որ լավ չեն վերաբերվում։ Բայց այս տարի առաջին անգամ գնացի, որ դուպլեքս ստուգում անցնեմ ՝ Երևանի հիվանդանոցներից մեկում։
Ի զարմանս բոլորին հրաշալի ընդունեցին, սպասարկեցին և այդ ամենը առանց հերթ։
Արսեն Թորոսյանը շատ լավ աշխատանք է կատարել։ ՈՒզում եմ շնորհակալոթւյունս հայտնել Առողջապահության նախարարին։
Արսեն Թորոսյանին հաջողվել է մի այնպիսի փոփոխություն կատարել, որը անհնար էր թվում։ Պետպատվերի (անվճար) հիվանդներին ընդունում են շատ լավ, այնիսի ժամ են գրանցում, որ ընդհանրապես հերթ չլինի և կատարում են հիանալի մասնագիտական հետազոտություն և բուժում։