Ինչպես տեղյակ եք այսօր խուզարկել են Հրայր Թովմասյանի բնակարանը, ինչը առիթ է տվել Արմեն Աշոտյանին գրառում կատարել։

 

 

Ահա Արմեն Աշոտյանի գրառումը․

 

 

- Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված:

 

Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից:

Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են:

Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների և վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն:

 

Փայծաղը ստուգեք, փայծաղը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը:

Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված:

Չէ, ավելի ներքև չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է: