Արծրուն Հովհաննիսյանը գրառումներ է կատարել, որ Գագիկ Շամշյանը վերջին դեպքի հետ սխալ ինֆորմացիա է տարածել։ Արծրուն Հովհաննիսյանի գրառումները ՝
Շամշյան բայց աղբյուրներդ լրիվ ..... են: Սրբապիղծ են:
Երրորդ չկա:
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին: Ուղղակի բառեր չկան ասելու:
Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է: