Իրավապաշտպան Արտակ Գալստյանը գրառում է կատարել ՝ կապված Գեորգի Կուտոյանի մահվան հետ և փաստել այն մասին, թե ո՞վ կարող է լինել հաջորդը։
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ նախկին տնօրեն Գյորգի Կուտոյանի << ինքնասպանությունից>> հետո իր անվտանգության ծառայությունը ուժեղացրել է դեռևս ազատության մեջ գտնվող և Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանը:
Ի դեպ, ավելորդ չեմ համարում նշել, որ օրեր առաջ Արթուր Դավթյանը հավաք էր կազմակերպել դատախազության իր մտերիմների հետ և հայտարարել, որ Վարչապետի հետ հարցերը լուծել է, ինքը այլևս խնդիրներ չունի, այնուհետև նայելով ներկաներից մեկին ասել էր, որ իր տակը փորողներին պատժելու է:
Սակայն մինչև Արթուր Դավթյանը կհասցներ պատժել իր տակը փորողներին, << ինքնասպանություն >> գործեց Գյորգի Կուտոյանը:
Դավթյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վերջինս ահավոր մտահոգված է Գյորգի Կուտոյանի << ինքնասպանությունից>> , ապրում է վախի մեջ, նույնիսկ մտերիմների շրջանակում հայտարարել է, որ թող բոլորը իմանան, ինքը կոնյակ չի խմում:
Հիշեցնեմ ընթերցողին, որ ՀՀ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գյորգի Կուտոյանի << ինքնասպանություններից>> հետո, նրանց դիերի կողքին հայտնաբերվել է կոնյակի շիշ, իսկ արյան մեջ ալկոհոլի բարձր չափաբաժին:
Հիմնավոր կասկած ունեմ, որ հենց այս փաստն է ստիպել Գլխավոր Դատախազին հայտարարել իր կոնյակ չխմելու մասին, հավանաբար իր կոնյակ չխմելու մասին բարձրաձայնելով և իր անվտանգության ծառայությունը ուժեղացնելով Արթուր Դավթյանը փորձում է կանխել իր հավանական << ինքնասպանության>> սցենարը:
Հ.Գ
Իմ կողմից՝
Աստված երկար կյանք տա Արթուր Դավթյանին, նրա ցուցմունքները, մեղադրյալի կարգավիճակով, դեռ պետք են հասարակությանը:
Արտակ Գալստյան