Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը անկեղծ գրառում է կատարել իր էջում, ասելով հետևյալը․

- Երևանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել: 
Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս(հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): 

Դե իհարկե այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել: 
Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը(ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):
 

Անկեղծ ասած ճառագայթները և նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ(իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:
Պիտի որոշում կայացնեի կամ լսել բժիշկներին, կամ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել:
Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ:
Հ.Գ.Այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի:
Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին...