ՀՔԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից։
2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գեորգի Կուտոյանը միայնակ այցելել է բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո ՝ խմած վիճակում, Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
Այնուհետև կնոջը խնդրել է, որ պարկուճները հավաքի։
Իսկ արդեն 2020 թվականի հունվարի 16-ին Գեորգի Կուտոյան տաքսիով իր հայրական տնից գնացել է ՝ Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան և ընտանիքի անդամներին տեղեկացրել, որ 2-3 օր ցանկանում է հանգստանալ։
Հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: