Նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գազի գնի թանկացման վերաբերյալ գրառում է կատարել և քննադատել ներկայիս իշխանություններին ՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի։

- Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում քննադատել ՀՀԿ-ական իշախանությանը,թե տեսեք-տեսեք գազի գինը թանկ է և այստեղ կոռուպցիոն գնագոյացում կա։

 

Վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում գազի սակագինը այդպես էլ չէժանացավ,ավելին,սահմանին՝ թանկացավ։

Իսկ այսօր արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառում ,որ սպառողների համար կարող է գազի գինը թանկանալ։

Հարգելի "պողոսներ", բա ձեր սրտի վարչապետին ասեք,թե ինչու՞ գազի սակագինը չի իջնում։
Խաբե՞լ է ձեզ,թե կորցրել է "կախարդական փակտիկը"։