Մարիամ Փաշինյանը պատասխանել է Վանեցյանի գրառմանը, ով իր հերթին գրառում էր կատարել ՝ Մարիամ Փաշինյանին ուղղված։ Վարչապետի դստեր պատասխանն է ՝
Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:
Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:
Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի:
Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:
Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին:
Իսկ Արթուր Վանեցյանի գրառմանը ծանոթացեք այստեղ ՝ https://most-new.com/hy/post/13084