Երգիչ Էրիկը գրառում է կատարել այն մասին, թե իբրև իր համերգը բոյկոտել են ԱՄՆ-ում և այն չեղարկվել է։ Ահա նրա խոսքերը ՝ 

Սիրելի հանդիսատես, ընկերներ,բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:

Այսօր Համացանցում,այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին,որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. 

Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:


Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ: