Նազենի Հովհաննիսյանը իր էջում գրառում է կատարել ՝ Սիրուշոյի և ՍԻրոուշոյի ընտանիքի մասին։

 

Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛...հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում(
 

Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:
Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց: 
Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո:
Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր ծնունդդ սիրո՜ աղջիկ