Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել, թե ինչպիսի եղանակ է սպասվելու հունվար ամսին։
Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։
Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։