Դերասան, հաղորդավար Սամվել Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Հիշեցնենք, որ նա ստորագրել էր ՝ ի պահանջ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։ Սամվել Գրիգորյանը հետևյալն է ասել․ 

 

 

- Չեք պատկերացնի՝ որքան են հայհոյել ինձ. եթե պարզվի Քոչարյանը հանցագործ է՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ։

 

Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում:

 

 

Մեզանից յուրաքանչյուրն իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:

Բայց մենք քաղաքացի ենք, եւ մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը:

 

Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: 

 

 

Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք»,-ասված է հայտարարության տեքստում: