ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը խոսել է այն քննադատությունների մասին, որը արդեն մի քանի օր է ինչ շարունակվում է ՝ կապված Մարիամ Փաշինյանին ուղեկցող մեքենայի հետ։ 

Մեջբերում է Աննա Հակոբյանը․

- Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
 

Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից։


Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է.

 

 

«Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։


 

Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ եւ մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է:

Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետեւ այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետեւ իրեն համարում է պետությունը ․․․