Արփինե Հովհաննիսյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել
Սիրելի ընկերներ,
Շնորհակալ եմ երեկվանից չդադարող հազարավոր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար։ Աշխարհի տարբեր անկյուններից՝ Վենետիկից մինչեւ Ստրասբուրգ, Նորվեգիայից մինչեւ Վաշինգտոն
ու Արցախ, գործընկերներիս, նախկին ու ներկա ուսանողներիս, ընկերներիս ու հարազատներիս շնորհավորանքներն ու փոխանցած ջերմությունը երեկվա օրը վերածեցին իսկական տոնի՝ կրկին վերահաստատելով, որ մարդկային ամուր կապերից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել։
Շնորհակալ եմ բոլորիդ