Հերթական զորամասերից մեկը նույնպես անցել է սննդի մատուցման նոր կարգին։ Կապ հաստատեցինք այնտեղ զինվորների հետ և բոլորը շատ գոհ էին սննդից։ Տեսեք, թե ինչպիսի ուտեստներ են մատուցում ՝
Նախաճաշ
Ձու, մեղր, կարագ, քաղցրեղեն, խտացրած կաթ, կոմպոտ և այլն (բոլորը բարձր որակի)։
Ճաշ
Մսեղենով պատրաստված տարբեր ճաշատեսակներ, ապուրներ, տապականեր, տորթեր, բանջարեղենային համեղ ուտեստներ
Ընթրիք
Մսեղեն, ձուկ (իշխան), դեսերտ, թեյ, կոմպոտ, փլավների տեսակներ, կաթնամթեր և այլն։
Մենյուն շատ բազմազան է, որակյալ, համապատասխան բոլոր նորմերին և կարևորը, որ զինծառայողները գոհ են։
Ու կարևորը, որ ոչ մի չափաբաժին չկա, ինքան ուզում ես ՝ կեր։