Ինչպես այսօր տեղեկացրինք ՝ Գայանե Ասլամազյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ նա մանրամասն նշեց, որ ամուսնուց բաժանվել է և ամուսինը այժմ բանտում է։
Իսկ հիմա մանրամասներ է մեզ հաղորդվել, թե ինչի համար են ձերբակալել Գայանե Ասլամազյանի ամուսնում, կամ ավելի ճիշտ կլինի ասել նախկին ամուսնուն ՝ Վարդգես Մարկոսյանին։
Վարդգես Մարկոսյանը և իր քույրը զբաղվում էին թմրանյութերի վաճառքով։
Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից 2016 թ. հոկտեմբերը 40 կգ կոկաին է տեղափոխել:
Ուղարկել է Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի, օրինակ՝ գազի կաթսաների, օդորակիչների մեջ:
Նա նաեւ խոստովանել է, որ փողերի լվացման հարցում իր հանցակիցն է եղել քույրը: Նրանք դա արել են 2014 թ. մայիսից մինչեւ 2019 թ. հունվարը: Խոսքը 3.5 մլն դոլարի մասին է: