Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ուրախալի լուր ունի մեզ համար։ Եղանակը կտրուկ կփոխվի։ 

 

 

Առաջիկա օրերին սպասվում է նոր ցիկլոնի ներթափանցում, իդեպ ՝ տաք ցիկլոնի։

 

Գագիկ Սուրենյանը նշել է, որ նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ 

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով։