Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ամբբողջ ունեցվածքը։ Ապշել կարելի է։ Այսպիսով ՝
Եվ այսպես. Ռոբերտ Քոչարյան (նաև լիազորված անձանց և ընտանիքի անդամների միջոցով).
Արցախբանկ,
ՄԱՊ (50%),
Առէկսիմբանկ,
Յունիբանկ (համասեփականատեր),
Հայբիզնեսբանկ (համասեփականատեր),
Ռենկո (Renco Construction),
Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%),
Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%),
Կոնվերսբանկ (տարբեր տվյալներով` 30-ից 50%),
«Բիշին» շինարարական ընկերություն (100%),
«Դաունթաուն Երևան» շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով),
«Հ2» հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերն են Սամվել Մայրապետյանն ու ներկայիս փոխվարչապետ Արմեն Գևորգյանը),
SAS խանութների ցանցը (50%` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով),
«Սթար» խանութների ցանցը (30%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին),
«Նոյ» կոնյակի-գինու կոմբինատը (50%, մյուս համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է),
«Զվարթնոց» օդանավակայան (50%, 30 տարվա վարձակալություն, համասեփականատերը Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանն է),
«Հայփոստ» (Սեդրակ Քոչարյանի միջոցով, մյուս սեփականատերը` Էդուարդո Էռնեկյան),
բջջային հեռախոսների ներմուծում (80%),
խոշոր առևտրական կոմպլեքս Մոսկվայում (համասեփականատեր` Սամվել Կարապետյան),
կազինո Մոսկվայում (համասեփականատեր` Շաքրո),
«Տոյոտա» ընկերության ներկայացուցչություն Հայաստանում:
Բացի այդ, Քոչարյանը ընդգրկված է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում` անկախ տնօրենի կարգավիճակով: Մասնագետների կարծիքով, այս հանգամանքը ենթադրում է «Սիստեմայի» ակտիվների առկայություն Քոչարյանի մոտ...