ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, նվիրված ՝ ուսոնողներին։ Մեջբերում ենք Արայիկ Հարությունյանի խոսքերը․

 

 

- Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում:

 

Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:


Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

 

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի։