Սոդան բացառիկ հատկություններ ունի։ Դրանում մենք բազմիցս ենք համոզվել։ Այն նաև շատ լավ կոսմետիկ միջոց է։
Սոդան կօգնի ձեզ ազատվել դեմքի վրայի թերություններից։
Ընդամենը 3 օրում, սոդայի միջոցով ՝ կազատվեք դեմքի վրայի պզուկներից, անհարթություններից, լաքաներից և այլն։
Սոդայով պատրաստեք հետևյալ բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
Սոդա - 1 թ/գ,
Հազարի տերևներ - 2 հատ,
Մեղր - 2 թեյի գդալ,
Ջուր՝ - 300 մլ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Հազարը լավ լվացեք: Տերևները մանր կտրտեք և լցրեք թեյնիկի մեջ: Վրան լցրեք ջուրը և տաքացրեք մարմանդ կրակի վրա:
Թողեք մոտ մեկ ժամ եփվի, քամեք: Հենց ստացված զանգվածը սառի, վրան ավելացրեք մեղրը ու ծխառնեք։ Հետո ավելացրեք սոդան և կրկին խառնեք։
Լուծույթը լցրեք ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում: Հեղուկը բամբակով դեմքին քսեք քնելուց առաջ:
Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով: Միջոցն օգտագործեք 3 օր շարունակ, պզուկները և պզուկների հետքերը կվերանան:
Միջոցը կազատի տհաճ պզուկներից, կապահովի մաշկի գեղեցկությունը:
Այն սնում է մաշկը՝ ապահովելով A, B, C և E վիտամիններ: Նաև կալցիումի, երկաթի, մագնեզիումի և պղնձի հարուստ աղբյուր է, որոնք լավացնում են մաշկի առողջությունը: