Գագիկ Սուրենյանը հայտարարությամբ է հանդես եկել և նշել է, որ եղանակը կփոխվի, քանի որ Իրանից օդային հոսանքներ են ներթափանցում։ 

 

Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ 

 

 

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևնում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն։