Ֆեյբուքյան օգտատեր Արեն Պապիկյանը շատ տեղին քննադատել է մեքենա ունեցողներին։ Նրա գրառումը հետևյալն է ՝
Իրականում Երևանի և Հայաստանի ճանապարհներին կատարվող պիզդեցը ունի շատ պարզ բացատրություն` տոտալ քաոս, մեքենայի հասանելիություն և ամենաթողության մթնոլորթ:
Դրա դեմը կարելի է առնել միայն շատ կոշտ, ՇԱՏ ԿՈՇՏ միջոցներով, որոնց թվում են տուգանքների բարձրացումը, տրանսպորտային հարկերի բարձրացումը, ԱՊՊԱ արժեքի բարձրացումը, ավտակայանատեղիների գնի բարձրացումը, տաքսիստների տոտալ վերահսկողությունը և նոր քննությունների անցկացումը, հասարակական տրանսպորտի հանդեպ շատ խիստ վերահսկողությունը, ճանապարհաշինության և երթևեկության նկատմամբ լուրջ փոփոխությունները և այլն և այլ և այլն:
Ցավոք այս ամենը կապված է նաև լուրջ սոցիալական դժգոհությունների և այդ իսկ պատճառով մեր թուլամորթ և պոպուլիստ իշխանությունների անկարողության հետ:
Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ խցանումների մեջ, բան չի փոխվելու:
Ու մի պատմեք ինձ ծանր սոցիալական պայմաններում գտնվող մարդկանց մասին, որ մարդիկ փող չունեն, մի կտոր հաց են աշխատում մեքենայով և այլն: Ես զգացմունքային չեմ ու թքած ունեմ: Ամեն բոմժ չպիտի մեքենա ունենա ու հատկապես այդ մեքենայով տաքսի քշի: Մեքենա ունենալը առաջին հերթին պատասխանատվություն է և հետո նոր իրավունք և հաճույք: