Բաղադրամասեր

 

 

4 ճ․գ տոմատի մածուկ,

250 մլ ջուր,

1 թ․գ աղ,

6 թ․գ շաքարավազ,

0,5 թ․գ դարչին,

սև աղացած պղպեղ ըստ համի։

 

Պատրաստման եղանակը

Նախ պետք է տոմատի մածուկը լցնել տարայի մեջ, որը կարելի է դնել կրակի վրա։

Լցնել նախատեսված ջուրը տեմատի մածուկի վրա։

Լավ խառնել, որպեսզի մածուկը լուծվի։

 

 

Ավելացնել աղ, շաքարավազ և մանրեցված դարչին։

Խառնել մինչև ամբողջովին հալչի աղը և շաքարավազը։

Եռացնել և վերջ սոուսը պատրաստ է։