Գագիկ Սուրենյանը իր էջում հետևյալ գրառումն է կատարել։
Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վրկ-ում։
Նա նաև խոսել է եղանակի մասին, նշելով հետևյալը ՝
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։